Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքը Գրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ Թրամփ Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. Կալաս Ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար Իսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվել Կարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավը ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

ՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուԳրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանը
Թոփ-լուրեր

Նիկոլ Փաշինյանն ուզում է հետեւել մեզնից յուրաքանչյուրին

Նիկոլ Փաշինյանը կորցնելով իր ընտրազանգվածի ճնշող մեծամասնությանը, նոր դաշնակից է ձեռք բերել՝ կորոնավիրուսին: Օգտվելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակից, օգտվելով համավարակի մասին անդադար տրվող տեղեկատվությունից առաջացած խուճապային տրամադրություններից նա փորձում է իրականացնել աշխարհում չտեսնված հակաժողովրդավարական մի գործողություն՝ պարտավորեցնել «Բիլայնին», «Յուքոմին», «ՎիվաՍելին»՝ պետությանը, այլ կերպ ասած, հենց իրեն տրամադրել մեզնից յուրաքանչյուրի վերաբերող անձնական տվյալներ:

Նախկին իշխանություններին հակաժողովրդավարական քայլերի համար տեղի ու անտեղի քննադատող, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար անդադար պայքար մղած Նիկոլ Փաշինյանն այսօր ուզում է իմանալ ՀՀ հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիների գտնվելու վայրը, տեղաշարժը եւ հաղորդակիցների շրջանակը:

Միայն այս նախաձեռնությունը բավական է, որ Փաշինյանը թողնի իր զբաղեցրած պաշտոնը եւ ընդհանրապես հեռանա քաղաքականությունից: Եւ բոլոր նրանք, ովքեր այսօր պաշտպանում են այս նախաձեռնությունը, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ կամ պատճառաբանություններ կբերեն, մի օր եւ շատ շուտով մեկ առ մեկ բացատրություն են տալու ՀՀ քաղաքացիներին: 

Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմից ղեկավարվող իմքայլականները ցանկանում են, որ մեզնից յուրաքանչյուրը իր մոտ ունենա ինչ-որ սարքեր կամ ինչ-որ ծրագիր, միայն նրա համար, որ մեզ հեշտ վերահսկեն: Ավելին, ՀՀ դուխով եւ հպարտ քաղաքացիներին շատ սիրող Փաշինյանը ցանկանում է իր կամքը չկատարողներին տուգանել 100-200 հազար դրամով: 

Ի դեպ, ոմանք կասեն, թե այս ամենը վերաբերում է միայն արտակարգ դրության ժամանակահատվածին: Նախ, սա անընդունելի է պահանջ է նույնիսկ արտակարգ դրության ժամանակ, եւ բացի այդ, ի՞նչ երաշխիք, որ մեր գտնվելու վայրը չի վերահսկվելու նաեւ արտակարգ դրույթան ռեժիմի վերացումից հետո: Ի վերջո մենք ոչ Գերմանիայում ենք, ոչ էլ Շվեդիայում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա Փաշինյանը սխալվում է, կարծելով, թե այն իր դաշնակիցն է: Ոչ, կորոնավիրուսը եկավ միայն, որ ավելի լայն բացվի Հհ քաղաքացիների աչքերը, որոնք եթե ոչ այսօր, ապա վաղը տեսնելու եւ հասկանալու են վարչապետի քայլերի տրամաբանությունն ու նպատակը եւ նրան բազմաթիվ հարցեր են տալու, որոնց անպայման պետք է պատասխաններ տրվեն:

Վարդան Մխիթարյան

Top-News.am