Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Էսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն է

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԱրման Խաչատրյանը ՖՄԿ-ում անդրադարձել է Հայաստանի ընտրություններին, խաղաղության գործընթացին և COP17-ինԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026
Աշխարհ

Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP

Իրանում 480-ից ավելի մարդ է մահացել եւ 2850-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել մեթիլսպիրտով վարակվելու հետեւանքով, որը նրանք խմել են կորոնավիրուսային ինֆեկցիան «բուժելու» կամ «կանխարգելելու» համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության խորհրդական բժիշկ Հոսեյն Հասանյանին:

«Մյուս երկրները հիմա մեկ խնդիր ունեն՝ նոր կորոնավիրուսի համավարակը: Իսկ մենք այստեղ ստիպված ենք պայքարել միանգամից երկու ճակատով: Մենք ստիպված ենք բուժել ալկոհոլային թունավորմամբ մարդկանց եւ միաժամանակ պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասել է Հոսեյն Հասանյանը:

Իրանում վերջին շաբաթներին տարածվում են ֆեյք լուրեր այն մասին, որ ալկոհոլն իբր կորոնավիրուսը ոչնչացնում է: Արդյունքում երկրում կտրուկ աճել է տնայնագործական ալկոհոլային ըմպելիքների պահանջարկը, քանի որ այնտեղ ալկոհոլի օգտագործումն արգելված է:

Իրանում միայն պետական ձեռնարկություններն են էթիլսպիրտ արտադրում, որն օգտագործվում է, օրինակ, հականեխիչներում: Նրանք արտադրում են նաեւ թունավոր մեթանոլ, որն օգտագործվում է արդյունաբերության մեջ: Երկու սպիրտն էլ անգույն են, իսկ որպեսզի էթանելը մեթանոլից տարբերակեն, վերջինի մեջ ներկանյութեր են ավելացնում:

Որոշ օղի թորողներ ալկոհոլային «ըմպելիքների» արտադրության համար օգտագործում են ոչ թե էթանոլ, այլ մեթանոլ՝ այն նախապես գունազրկելով: Քանի որ չի կարելի մեթանոլ խմել, դրա պարունակությամբ ըմպելիքների գործածումը հանգեցնում է զանգվածային թունավորումների:

10 մլ մեթանոլ խմելու դեպքում արդեն ծանր թունավորում է առաջանում, իսկ 80-150 մլ-ը մարդու համար մահացու է: Թունավորման ամենաթեթեւ ձեւն արտահայտվում է գլխացավով, թուլությամբ, տկարությամբ, դողով, սրտխառնոցով եւ փսխոցով:

Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հիվանդանոցներ են ընդունվում մեթանոլով թունավորված ոչ միայն մեծահասակներ, այլ նույնիսկ երեխաներ: Մասնավորապես՝ հայտնի է մի երեխայի մասին, որը կուրացել է այն բանից հետո, երբ ծնողները նրան մեթանոլ են տվել: