Այս տեմպերով ախտահանիչ նյութերի օգտագործումը կարող է համընդհանուր ալերգիայի պատճառ դառնալ․ Կոմարովսկի
Մանկաբույժ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին հարցազրույցում խոսել է կորոնավիրուսային համաճարակից հետո հասարակության մեջ խոշոր փոփոխությունների մասին: Բժիշկը կարծում է, որ համաճարակը կփոխի մարդկանց վերաբերմունքը վիրուսների նկատմամբ: Նրա խոսքով՝ պատվաստումները և հիգիենան «հանգստացրել են» հասարակությունը, և մարդիկ դադարել են կարևորություն տալ վիրուսների հետ կապված կարևորագույն խնդիրներին։
Կոմարովսկին նշել է, որ COVID-19- ի ապագան դեռ պարզ չէ: Մինչև տարեվերջ պարզ կդառնա, թե կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ ինչ տեսակի իմունիտետ են ձեռք բերում հիվանդության հանդեպ, և ինքը՝ հիվանդությունը, ինչ զարգացումներ է ապրում։
«Մեր՝ պատվաստանյութերից կախվածության մեջ գտնվող հասարակությունը երազանքով սպասում է, թե երբ ի վերջո կհայտնվի կորոնավիրուսի պատվաստանյութը։ Եթե վիրուսը շատ չմուտացվի, ապա պատվաստումները կլինեն շատ խոստումնալից: Եթե հակամարմինները երկար տարիներ պահպանվեն, ինչպես, օրինակ, կարմրուկից հետո, ապա պատվաստումներ ընդհանրապես պետք չեն լինի, և մենք կփակենք այս թեման», - պարզաբանել է մասնագետը:
Մանկաբույժը վստահ է, որ մարդիկ կփոխեն իրենց վերաբերմունքը վարակիչ հիվանդությունների հիվանդանոցների նկատմամբ, և իշխանությունները նման համաճարակների առկայության դեպքում կստեղծեն պաշտպանիչ սարքավորումների պահեստներ: Իսկ մինչ այդ, նման հմտությունների պակասը կարող է լինել որոշ մահերի պատճառ COVID-19 ունեցող հիվանդների մոտ:
Ըստ Կոմարովսկու՝ տնտեսության մեջ նույնպես սպասվում են էական փոփոխություններ: Հակաբիոտիկների մեխաքանակ օգտագործման պատճառով դրանք կդադարեն մարդկանց օգնել, իսկ ախտահանիչ միջոցների օգտագործումը կարող է համընդհանուր ալերգիայի պատճառ դառնալ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան