Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ է․ Մոսկվայի օպերշտաբ
Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ են, հաղորդում է Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունն ընթանում է բարդ ձեւով ոչ միայն տարեց բնակիչների մոտ։ Թոքերի արհեստական օդափոխման միջամտություն է ստանում 40 տարեկանից ցածր պացիենտների շուրջ 40 տոկոսը։ Մինչեւ 60 տարեկան այդպիսի հիվանդները կազմում են ընդհանուր թվի 64 տոկոսը, այսինքն՝ բոլոր հիվանդների երկու երրորդը։ Այդ տվյալները հաստատվում են նաեւ ուրիշ երկրների օրինակով։
Մոսկվայում վարակվածների թիվը կազմում է 1014 մարդ։ Հիվանդների 46 տոկոսը 35-64 տարեկան մարդիկ են։ Երկրորդ տեղում է հաստատված ախտորոշմամբ երիտասարդությունը, այսինքն` 18-34 տարեկանները։ Նրանք կազմում են շուրջ 33.5 տոկոսը։ Եւս 15 տոկոսը 65 տարեկանից բարձր մարդիկ են։ 5.5 տոկոսը կազմում են երեխաները, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է մեծամասամբ թեթեւ ձեւով կամ առանց ախտանշանների, սակայն նրանք կարող են լինել վարակակիրներ։
Վիճակագրությունը հաստատում է, որ կորոնավիրուսով հիվանդանալ կարող է յուրաքանչյուր տարիքի մարդ։ Դեռ ավելին, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կընթանա հիվանդությունը։
«Խնդրում ենք Մոսկվայի բնակիչներին օրերը տանն անցկացնել՝ չնայած լավ եղանակին եւ ընկերների հետ հանդիպելու ցանկությանը։ Միայն այդպես մենք կարող ենք կանխել վարակի տարածումը»։
Կոչ ենք անում նաեւ ծնողներին, որոնց երեխաները չեն հաճախում դպրոցներ, մանկապարտեզներ եւ քոլեջներ, հետեւել երեխաներին եւ թույլ չտալ, որ նրանք ժամանակ անցկացնեն փողոցում։ Դպրոցներում պարապմունքները չեղարկված են ոչ թե զբոսանքի կամ մարդկանց զանգվածային կուտակման համար։ Դա հարկադրական քայլ է, որը թույլ է տալիս կանխել կորոնավիրուսի տարածումը եւ ապահովել մեր հարազատների եւ մտերիմների անվտանգությունը,-նշված է օպերշտաբի հաղորդագրության մեջ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան