Բեռլուսկոնին Իտալիային օգնելու համար շնորհակալական նամակ է հղել Պուտինին․ ՏԱՍՍ
Իտալիայի նախկին վարչապետ, այժմ եվրապատգամավոր Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Իտալիային օգննություն ցուցաբերելու համար շնորհակալական նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ՏԱՍՍ-ին շաբաթ օրը հայտնել են քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչները։
«Այդ քայլը Բեռլուսկոնին գնահատել է, որպես իսկական զոհաբերություն՝ հանուն բարեկամության եւ Իտալիայի ու իտալացիների հանդեպ սիրո»,- նշել են քաղաքական գործչի ներկայացուցիչները։ «Ի սրտե շնորհակալություն, մենք դա չենք մոռանա»,- ասվում է նամակում։
Մեկ շաբաթ առաջ Իտալիայի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ Պուտինի հեռախոսազրույցում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մարտի 22-ի երեկոյից մինչեւ մարտի 25-ի առավոտ Իտալիա է ժամանել 15 ինքնաթիռ, որոնք այնտեղ մոտ 100 ռուս վիրուսաբաններ եւ ՊՆ համաճարակային մասնագետներ, ութ բժշկական-քույրական բրիգադներ, ինչպես նաեւ ախտորոշման եւ ախտահանման սարքեր են տարել։ ՌԴ զինվորական մասնագետները ժամանել են Բերգամո, որը կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքներից է, որտեղ պետք է օգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում։
Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է Չինաստանում վարակվածների թվին եւ կազմել է 86 500, որից ավելի քան 9000-ը մահացել են։ Առողջացել է մոտ 11 000 մարդ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան