Հունաստանը թուրքական կողմին մեղադրել է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար (տեսանյութ)
Հունաստանի կառավարությունը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է սահմանի՝ Էվրոս գետի հատվածում գտնվող ներգաղթյալների ճամբարի վրանները հրդեհելու համար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում տալով Greek Times-ին:
Լրատվամիջոցը, որը հրապարակել է տեսակադրերը, հաղորդում է, որ թուրքական իշխանությունները ներգաղթյալներին հարկադրում են ավտոբուս նստել և տանում են անհայտ ուղղությամբ: Ներգաղթյալներից մեկը սոցիալական ցանցում գրել էր, որ ոստիկանությունը հրամայում է հավաքել իրենց իրերը, ապա ոչնչացնում մարդկանց ապաստարանները:
Ավելի վաղ Հունաստանը բացել էր ԵՄ սահմանները՝ հայտնելով, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո այլևս չի կարող զսպել փախստականների հոսքը: Հունաստանը հրաժարվել էր ընդունել ներգաղթյալների նոր ալիքը, նրանք երկրի սահմանին կից ճամբար էին ստեղծել: Մարտի սկզբին ավելի քան 47 հազար ներգաթղյալ 1 օրում հասել էր Եվրամիություն: Դրանից հետո ԵՄ-ը հայտարարել էր հունական սահմանի պաշտպանության համար ուժեր ուղարկելու մասին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան