Պոզները հանդես է եկել ուղերձով
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները կոչ է արել ռուսներին տանը մնալ:
«Ես նկարում եմ այս տեսանյութը, քանի որ մտահոգվում եմ, որ աշխատանքից ազատ շաբաթը շատերի կողմից կընկալվի որպես տոնախմբությունների ազդանշան: Ես կոչ եմ անում ձեզ չվարվել այդպես»,-հայտարարել է Պոզներն իր YouTube-ալիքում հրապարակած տեսահոլովակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Լրագրողը պատմել է, որ գրեթե ամբողջ օրն անցկացնում է տանը եւ միայն շաբաթը մեկ անգամ մեկնում է Օստանկինո հաղորդման նկարահանումների համար:
Նա անվանել է ստեղծված իրավիճակը բարդ, իսկ կորոնավիրուսը՝ կյանքի համար իրական սպառնալիք:
«Երբ մենք հաղթահարենք այս իրավիճակը, իսկ մենք, իհարկե, կհաղթահարենք այն, կհիշենք, որ «Մենք դա արել ենք նաեւ իմ շնորհիվ, շնորհիվ նրան, որ ես պատասխանատու եւ խելացի եմ վարվել, ոչ թե ինչպես անզգույշ, իրավիճակից չհասկացող մարդ»,-ամփոփել է Պոզները:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը որպես համավարակ: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 465 հազար մարդ, մահացել է ավելի քան 21 հազար մարդ:
Ռուսաստանում գրանցվել է հիվանդության 1036 դեպք, 45 մարդ բուժվել է, 3-ը՝ մահացել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան