Մի քանի հարց կորոնավիրուսից սարսափածներին
Հայաստանի մայրաքաղաք Երեւանը դատարկվել է: Քաղաքով քայլելը տխուր է: Կանգ է առել ամեն ինչ: Նույնիսկ տրանսպորտը չի աշխատում: Քաղաքն այսպես դատարկ անգամ 90-ականների սկզբներին չի եղել: Այն ժամանակ, թեեեւ ոտքով, բայց մարդիկ շտապում էի աշխատանքի եւ դասի: Հիմա քաղաքը սարսափած է: Լրատվամիջոցներին գումարվեցին ոստիկանական ավտոմեքենաները, որոնք վախ են տարածում քաղաքում: Քաղաքը դատարկ է:
Հիմա մի քանի հարց կորոնավիրուսից վախեցածներին եւ նրանց, ովքեր անդադար կորոնավիրուսի մասին լուրեր են լսում:
Ձեզ չի զարմացնո՞ւմ, որ Չինաստանին այդքան մոտ եւ աշխարհի հետ ակտիվ առեւտրաշրջանառություն ունեցող Ճապոնիայում հիվանդների թիվը ընդամենը 1400 է, իսկ Հայաստանում մոտ 330: Ճապոնիայի բնակչությունը 126 միլիոն է, իսկ Հայաստանում հազիվ երկու միլիոն մարդ է բնակվում:
Ձեզ չի զարմանո՞ւմ, որ ամեն օր հիշատակվում է այս կամ այն հայտնի մարդու կամ պետության ղեկավարի կորոնավիրուսով հիվանդ լինելու մասին:
Ձեզ այդպես էլ չի զարմացնո՞ւմ, թե գերզարգացած Շվեդիան ինչու արտակարգ միջոցառումներ չի իրականացնում կորոնավիրուսի դեմ կամ արտակարգ դրություն չի հայտարարում:
Ձեզ չի զարմացնո՞ւմ, որ Վիետնամում ապրում է 100 միլիոն մարդ, բայց այնտեղ կորոնավիրուսով հիվանդների թիվը ընդամենը 153:
Ձեզ չի զարմացնո՞ւմ կորոնավիրուսի մասին միմյանց հակասող տեղակետվությունների հոսքը կամ որ մեկ խորհուրդ են տալիս դիմակ, մեկ՝ ոչ, մեկ հորդորում են տանը մնալ, իսկ հետո ասում, թե դա էլ չի օգնի:
Ձեզ չի զարմացնո՞ւմ, որ աշխարհի կենտրոններից մեկում՝ Լոնդոնում կյանքը շարունակվում է բնականոն հունով, թե՞ կարծում եք, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարներն այնքան վատն են, որ իրենց քաղաքացիների մասին հոգ չեն տանում:
Ձեզ չի զարմացնո՞ւմ, որ չորս ծանր հիվանդություններից մահացած 72-ամյա ՀՀ քաղաքացու մահը վերագրում են հենց կորոնավիրուսին:
Ձեզ չի զարմացնո՞ւմ, որ 42 միլիոնանոց Ուկրաինայում հիվանդների թիվը անգամ 200-ի չի հասնում, իսկ Հայաստանում գերազանցում է երեք հարյուրը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր