Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին Բարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանս Դեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին Վրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալների Թրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street Journal ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ) ՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարություն Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ

Հարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրը
Հայաստան

Ռ.Քոչարյանի գործով այնպիսի պրակտիկաների ենք բախվում, որոնք նախկինում չեն եղել. Արամ Վարդեւանյան

Եթե պարզ լինի, որ դատավոր Աննա Դանիբեկյանը երկարատև բուժման կարիք ունի, նրա քննության ներքո եղած բոլոր գործերը կվերամակագրվեն: 168.am-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Մարտի 17-ին չէր կայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է քննվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։


Դատական նիստն, ըստ պաշտոնական վարկածի, չի կայացել դատավորի վատառողջ լինելու պատճառով։ Ըստ աղբյուրի, դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է և այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում, իսկ թե երբ կկայանա արդեն 2 անգամ չկայացած դատական նիստը, ոչ ոք չգիտի: Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ի պատասխան Ռ. Քոչարյանի պաշտպանների դիմումի` միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի, մերժել էր` նշելով, որ այդ միջնորդությունը կարող է քննել միայն նշված գործով դատավորը:

Մարտի 24-ին Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Երկու գրություններն էլ վերաբերում են դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։

ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է անհապաղ գործողություններ ձեռնարկել այդ խախտումը վերացնելու համար։

ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն արձանագրել էր ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։

168.am-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասել է, որ, ըստ էության, իրավունքների խախտումներն էլ ունեն տարբեր աստիճանների իրավիճակներ, և այս հարցը, թերևս, ՄԻՊ-ը և ԲԴԽ-ն պետք է անհապաղ քննության առնեն:

«Մեր դեպքը վերաբերում է շատ բարձր աստիճանի, ոչ թե՝ որովհետև կոնկրետ այս գործով է, այլ խնդիրը, որի մասին իրենք բարձրաձայնում են, այդպիսին է հանդիսանում: ՄԻՊ-ին մենք ասում ենք, որ խափանված ու արգելափակված են արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքները, և ոչ մի լուծում դրա դեմ մենք չունենք»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ թե ՄԻՊ-ին, թե ԲԴԽ նախագահին ինքը տեղեկացրել է, որ դիմումները տալու օրվա` մարտի 24-ի դրությամբ, մինչ դրանք ուղարկելը, ինքը կրկին զանգահարել է դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմ, որտեղից նորից ստացել է պատասխան, որ ոչ մի տեղեկություն դատավորից չունեն:

«Ես համակարծիք եմ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն կարծիքին, որ 21-րդ դարն է, և նման հարցերը պետք է արագ պարզվեն: Ես ողջունում եմ այդ դիրքորոշումը, բայց ասեմ նաև, որ նույն Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի աշխատակազմ էլ եմ զանգահարել և նույն կերպ էլ ձևակերպել հարցադրումս, որ սա, ի վերջո, ինչպես նշեց պարոն Վարդազարյանը, 21-րդ դարն է, Դուք տեղեկություն ստացե՞լ եք Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի վերաբերյալ, կամ, թե երբ կարող է նա վերադառնալ: Ասացին` չունենք տեղեկություն, միայն այն գիտենք, որ նա ժամանակավոր անաշխատունակության մեջ է»,- ասել է Արամ Վարդևանյանը:

Փաստաբանը նկատել է, որ այստեղ կա նաև անձնական երաշխավորության խնդիր, որն իրենք ներկայացրել են դեռ մարտի 16-ին, ինչն իրենից ենթադրում է կազմակերպչական գործողություններ, և հենց դա են իրենք բարձրաձայնել ՄԻՊ-ին, որովհետև դա իրավունքի խախտում է ենթադրում:

«Ցավալիորեն, սա Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դեպքը չէ: Աննախադեպ իրավիճակ ունեինք նաև 2019թ. ամռանը, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց հետո գործը ոչ մեկի չէին մակագրում, ու մենք դեռ այն ժամանակ` հուլիս ամսին, ունեինք ներկայացված գրավի միջնորդություն, որը քննարկման առարկա դարձավ միայն սեպտեմբերի 17-ին»,- ասել է Արամ Վարդևանյանը:

Պաշտպանի խոսքով` ՄԻՊ-ին ուղղված իր դիմումի մեջ նա նշել է, որ դատական նիստի չիրականացումը նաև խիստ վտանգավոր է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության և կորոնավիրուսային վարակի խնդրի տեսանկյունից, որովհետև դրա մասին նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է մի քանի օր առաջ հայտարարություն տարածել, ու դրա նախադեպն արդեն կա: Դրա վառ օրինակը մի քանի օր առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ կայացված դատական ակտն է, երբ դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ հայտարարությունը, ինքը նախաձեռնել էր դատական նիստ ու քննել խափանման միջոցի վերանայման հարցը, ու նա ազատ էր արձակվել:

Արամ Վարդևանյանը հույս է հայտնել, որ թե ԲԴԽ-ից, ու թե ՄԻՊ-ից ինքը որևէ պատասխան կստանա, որովհետև իսկապես 21-րդ դարում ունենալ անորոշ հիմնավորումներով 2 տապալված նիստ ու չհասկանալ, թե այդ նիստը, ի վերջո, երբ կկայանա, տրամաբանական չէ:

«Մենք նույնիսկ չգիտենք` ինքը հիվանդանոցում ստացիոնա՞ր բուժում է ստանում, թե՞ տնային պայմաններում է բուժվում: Ինչպե՞ս կարելի է որևէ տեղեկություն չհայտնել: Դատավորի աշխատակազմն ասում է, որ իրենք էլ որևէ տեղեկություն չունեն: Այսպես ինչպե՞ս կարելի է: Մենք խոսում ենք դատավորի մասին, որը, երբ մտնում է նիստերի դահլիճ, բոլորս օրենքի ուժով ոտքի ենք կանգնում և պարտավոր ենք նրան դիմել` հարգելի դատարան: Ինչպե՞ս է հնարավոր նման կերպ վարվել, երբ կա կալանավորված անձ»,- տարակուսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` հավելելով, որ Աննա Դանիբեկյանի մոտ արդեն 5 ամիս չի լսվում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որևէ հարց, և սա՝ այն դեպքում, երբ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն` դատարաններն իրենք ունեն պարտականություն՝ պարբերաբար վերանայելու կամ քննարկման առարկա դարձնելու խափանման միջոցի վերաբերյալ հարցերը:

Արամ Վարդևանյանն ասել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, երբ հայցի ապահովման միջոց է ներկայացվում, ինչն էլ Քաղդատի խափանման միջոցն է ըստ էության, եթե դատավորն այդ պահին արձակուրդում է կամ տվյալ պահին չի ներկայանում աշխատանքի, ոչ թե ամբողջ գործը, այլ գործի այդ հատվածը մակագրում են այլ դատավորի, ուրեմն ինչո՞ւ քրեական դատավարությունում դա չպետք է կիրառվի. չէ՞ որ գրավի կամ անձնական երաշխավորության, առհասարակ խափանման միջոցի հետ կապված միջնորդությունները քննվում են անհապաղ:

«Ցավալիորեն Ռոբերտ Քոչարյանի գործով այնպիսի պրակտիկաների ենք բախվում, որոնք նախկինում չեն եղել: Ես՝ իմ գործունեության ընթացքում, գործընկերներս՝ շատ ավելի երկար փորձի պարագայում, չեն բախվել մի իրավիճակի, երբ երկու ամիս գործը ոչ մի դատավորի չմակագրվի: Հիմա նույն վիճակն է: Մարդ ենք բոլորս էլ, և առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կարող ենք ունենալ յուրաքանչյուրս, բայց ոչ մի տեղեկություն հնարավոր վերադարձի վերաբերյալ չհայտնելը նոնսենս է, այն էլ, երբ պիտի քննվի անհապաղ քննության ենթակա հարց: Էլ չենք խոսում այն մասին, որ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու այլ հանգամանքներ` առկա է նաև կորոնավիրուսային վարակի վտանգ»,- նշել է Արամ Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանի դիմումի առնչությամբ ԲԴԽ լրատվական ծառայությունից փոխանցել են, որ նշված հարցի լուծումը գտնվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի իրավասության տիրույթում: Այնպես որ, ԲԴԽ-ն նշված դիմումը կվերահասցեագրի դատարանին: Այլ իրավասություն ԲԴԽ-ն չունի:

ՄԻՊ-ից էլ փոխանցել են, որ Արամ Վարդևանյանի դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում: