Իսրայելը կորոնավիրուսի պատճառով բացում է Երուսաղեմում գտնվող ռազմական բունկերը. Reuters
Կորոնավիրուսի տարածման դեմ արշավը համակարգելու հարցում օգնելու համար Իսրայելական կառավարությունը բացում է Երուսաղեմի բլուրներում գտնվող ռազմական բունկերը, փոխանցում է Reuters-ը:
Բունկերը, որը «Ազգային կառավարման կենտրոն» է կոչվում, կառուցվել է ավելի քան տասը տարի առաջ` Իրանի միջուկային ծրագրի, «Հզբոլլահ»-ի եւ ՀԱՄԱՍ-ի հետ փոխհրաձգությունների հետ կապված մտավախությունների պատճառով: Ըստ իսրայելցի պաշտոնյաների` այն իր մեջ բնակելի եւ հրամանատարային տարածքներ է ներառում եւ կարող է հասանելի լինել Երուսաղեմում գտնվող կառավարական համալիրից եւ Թել Ավիվ տանող արեւմտյան նախալեռներից:
«Սա (բունկեր) եւս մեկ միջոց է կորոնավիրուսը կառավարելու, վերահսկելու եւ հետեւելու համար,- անանունության պայմանով հայտնել է իսրայելցի պաշտոնյան:- Մենք հասկանում ենք, որ այս ճգնաժամը մեզ դեռ երկար ժամանակ է ուղեկցելու»: Միեւնույն ժամանակ, պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ բունկերն «այնքան էլ կարեւոր չէ (ճգնաժամի համար)»: Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն ավելի վաղ Թել Ավիվում 102 FM-ի հետ հարցազրույցում կատակել էր, որ բունկերի օգտակարությունն այժմ սահմանափակ է, քանի որ այն «պաշտպանում է ռումբերից, սակայն` ոչ թե մանրէներից»:
Իսրայելը հայտնել է կորոնավիրուսով վարակման 2666 եւ մահվան 8 դեպքի մասին: Սահմանափակելով մարդկանց տեղաշարժը որպես կանխարգելիչ միջոց` Բենյամին Նեթանյահուն չի բացառել համազգային կարանտինի հայտարարումը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան