Նարեկ Սամսոնյանի քրգործն ուղարկվել է դատարան
Դատախազությունը հաստատել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում է դատախազությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Ֆեյբուքի գրառմամբ, այնուհետև ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր վարչապետը Երևանի ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ 1 կիլոգրամը 3.000 դոլարով, որից հետո 2019-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս 1 կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի 1 կիլոգրամը կարժենա 5.000 դոլար:
Ըստ Նարեկ Սամսոնյանի այդ մասին տեղեկանալուց հետո վարչապետը որոշել է ՊԵԿ-ի միջոցով պատժել ռեստորանին:
Ըստ ՀՔԾ-ի՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել