Մոսկվայի քաղաքապետը խոսել է առաջիկայում քաղաքում նախատեսվող սահմանափակումների մասին. Медуза
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոչ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, փակ կլինեն ժամանցի այգիները, առևտրի կենտրոններն ու հանրային սննդի վայրերը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ТВЦ հեռուստաալիքի ուղիղ եթերում:
«Ես համարում եմ, որ սրճարանները, ռեստորաններն այս օրերին չպետք է աշխատեն: Առևտրի համալիրները հսկայական են և հավանաբար չեն գործի, բացառությամբ այն սրահների, որտեղ զբաղվում են գյուղատնտեսական կամ առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրով: Կենտրոնական այգիների շուրջ նույնպես պետք է մտածել»,- Медуза-ի փոխանցմամբ՝ ասել է Սոբյանինը:
Քաղաքապետի խոսքերով՝ Մոսկվայի իշխանությունները պաշտոնապես նոր սահմանափակումների մասին կհայտարարեն մարտի 26-ին: Միևնույն ժամանակ նաև ընդգծել է, որ Մոսկվայում ոչ աշխատանքային օրերի ընթացքում կշարունակեն գործել արտակարգ իրավիճակների ծառայությունները, իշխանության մարմինները, տրանսպորտը, բանկերը, մթերային խանութները:


















































Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան