Թաիլանդի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակվածներին «խնամում» են «նինձա ռոբոտները». Business Insider (տեսանյութ)
Թաիլանդի մի շարք հիվանդանոցներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին սկսել են սպասարկել ռոբոտները․ նշվում է, որ մեքենաները չափում են հիվանդների ջերմությունը և մի շարք այլ գործառույթներ իրականացնում, հայտնում է Business Insider-ը։
Ռոբոտները շարժվում են ոչ մեծ անիվների օգնությամբ։ Դրանք բուժանձնակազմին օգնում են սպասարկել հիվանդներին՝ այդպիսով իջեցնելով հիվանդների և բժշկների միջև ուղղակի շփման մակարդակը։
Ռոբոտների ստեղծման և կատարելագործման թիմը ծրագրում է ապագայում նրանց հատակը լվանալ և հիվանդներին սնունդ հասցնել «սովորեցնել»։
Աղբյուրը մանրամասնում է, որ «նինձա ռոբոտները» ի սկզբանե նախատեսված են եղել ուղեղի կաթված ստացած հիվանդներին հետևելու նպատակով։
Թաիլանդում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 700 մարդ։ Երկրում այս հ իվանդությունից մահվան որևէ դեպք չի գրանցվել։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։


















































Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան