Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով կփակվի. Forbes
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին չորեքշաբթի օրվանից սկսած մեկ ամսով կփակվի: Այս քայլը ձեռնարկվել է օրենսդիրների շրջանում վարակի տարածումը կանխելու նպատակով:
Նախկինում որոշվել էր Սուրբ Զատիկի առթիվ արձակուրդ գնալ մարտի 31-ից, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշվել է ավելի շուտ մեկուսանալ և աշխատանքի վայր չգալ մինչև ապրիլի 21-ը, գրում է forbes.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օրենսդիրները հնարավորության դեպքում կարող են տնից աշխատել, տեսակապի միջոցով հանդիպումներ կազմակերպել:
Նշվում է, որ խորհրդարանի Համայնքների պալատը վերջին օրերին աչքի չի ընկնում զբաղվածությամբ․ աշխատակիցները հիմնականում այցելում են միայն գլխավոր քննարկումներին և սոցիալական հեռավորությունը պահելու համար իրարից հեռու նստում։
Հայտնի է, որ Համայնքների պալատի մի շարք օրենսդիրներ էլ արդեն ինքնամեկուսացել են կորոնավիրուսով վարակվելու, մյուսներն էլ՝ նրանց հետ շփում ունենալու պատճառով։ Նշվում է, որ երկրի՝ կորոնավիրուսով վարակված առողջապահության նախարար Նեյդին Դորիսն իր հերթին արդեն ապաքինվել և վերադարձել է Համայնքների պալատ։
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8100 դեպք, որից 422-ը՝ մահվան ելքով։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 19 607-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 111 870 մարդ։


















































Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան