Հստակ դերաբաշխում՝ Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների դեմ․ նորից թիրախավորված արշավ է սկսվել
«Փաստը» գրում է. «Այս օրերին նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հիմնական «առիթն» այն էր, որ եկեղեցին կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում չհետաձգեց մարդաշատ պատարագները: Հիմա էլ որոշ շրջանակների ափերից հանել է այն հանգամանքը, որ եկեղեցին էլ է գտել հավատացյալ հանրության հետ անվտանգ հաղորդակցվելու ճանապարհը, և մասնավորաբար պատարագներն անցկացվում են «օնլայն» ռեժիմով:
Մեր տեղեկություններով, նշյալ շրջանակները հույս ունեին, որ առկա ճգնաժամային վիճակում հնարավոր կլինի վերջապես հասնել ՀԱԵ թուլացմանն ու ժողովրդից հեռացնելուն:
Հատկանշականն այն է, որ, մեղմ ասած, ոչ անհայտ ծագման ֆինանսական սնուցում ունեցող նմանատիպ «խմբավորումները», փոխանակ միանալու միասնականության և համընդհանուր համախմբման կոչերին, առաջին իսկ հարմար առիթն օգտագործում են եկեղեցու հիմքերը խարխլելու և հոգևորականների վրա հարձակվելու համար:
Փաստացի նույն շրջանակներն էին, որոնք իշխանափոխությունից հետո տոտալ հարձակումներ էին կազմակերպում եկեղեցու դեմ, նրանք էին, որ տարածեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ-ից փախչելու մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը:
Հետևելով այդ «խմբակների» ներկայացուցիչների գրառումներին ու հանրային գործունեությանը՝ դժվար չէ արձանագրել, որ նրանք աչքի են ընկնում եկեղեցուն ու հոգևորականներին ուղղված բացահայտ ծաղրական ու հեգնական գրառումներով:
Ըստ մեր տեղեկությունների, այս շրջանակները, որոնց ընդունված է ընդհանրական անվանել, այսպես կոչված, «սորոսականներ», եկեղեցու դեմ գրոհելու և ազգային բոլոր արժեքների ոտնահարման գործընթացն իրականացնելու համար հստակ դերաբաշխում ունեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ