Ջոնսոնի վարկանիշը բարձրացել է կարանտինի հայտարարումից հետո
Վարչապետ Բորիս Ջոնսոնի գործողություններին հավանություն տվող բրիտանացիների մասնաբաժինը հասել է 55 տոկոսի` 12 տոկոսով ավել, քան նախորդ շաբաթ եւ 13 տոկոսով ավել, քան մեկ ամիս առաջ: Վարչապետի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հարցվածների տեսակարար կշիռը 35 տոկոս է կազմել: Սա 11 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ եւ 14 տոկոսով պակաս է, քան մեկ ամիս առաջ: Այս տվյալները ներկայացված են YouGov ընկերության կողմից The Times-ի համար երեքշաբթի անցկացված հարցման արդյունքներում:
Ջոնսոնի դրական եւ բացասական վարկանիշների տարբերությունը 20 տոկոսային կետ է կազմել, ինչը ռեկորդային ցուցանիշ է նրա վարչապետության ամբողջ ընթացքի համար: Ջոնսոնը զբաղեցնում է Բրիտանիայի վարչապետի պաշտոնն անցած տարվա հուլիսից եւ Պահպանողական կուսակցությանը հաղթանակ էր բերել նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում: Ջոնսոնի ժողովրդականության աճն աննախադեպ է, նրա վարկանիշը բարձր է նաեւ պահպանողականների ընտրողները չհանդիսացող բրիտանացիների շրջանում, հայտնում է The Times-ը: Օրինակ, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության համակիրների շրջանում վարչապետի վարկանիշը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 11-ից մինչեւ 24 տոկոս, փոխանցում է ՌԲԿ-ն:
YouGov-ի հարցումն անցկացվել է մարտի 23-ին` Ջոնսոնի կողմից կարանտինային միջոցառումների ցանկը հայտարարելուց հետո: Կարանտինը կգործի առնվազն երեք շաբաթ: Քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն սպորտով զբաղվելու, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության իրեր գնելու, հիվանդանոց այցելելու կամ, անհրաժեշտության դեպքում, աշխատանքի համար: Կառավարության միջոցառումներին աջակցել է հարցվածների 93 տոկոսը: Բրիտանացիների 66 տոկոսը նշել է, որ լուրջ դժվարություններ չի զգում կարանտինային պայմաններում, 29 տոկոսը խոստովանել է, որ դժվար կլինի հետեւել նման ցուցումներին, մնացածը դժվարացել են պատասխանել:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին