Աշխարհում հինգ հոգուց մեկը փակի տակ է
Աշխարհում բնակվող յուրաքանչյուր հինգերորդ մարդը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում իշխանություններից տանը մնալու և դուրս չգալու կարգադրություն է ստացել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ աշխարհն այս վարակի դեմ պայքարում մտնում է ճգնաժամային շաբաթ:
Ըստ աղբյուրի՝ ամբողջ աշխարհում մոտ 1,7 մլրդ մարդ վարակի հետագա տարածումը կանխել փորձող կառավարություններից տանը մնալու հրահանգ է ստացել: Նման քայլի դիմած երկրներում տեղաշարժի, հավաքների սահմանափակումներ և արգելքներ են կիրառվում: Փակվել են բարերն ու ռեստորանները, ժամանցի վայրերն ու առևտրի կենտրոնները, մարզասրահներն և այլ հաստատություններ: Կառավարությունների որոշմամբ՝ անարգել գործում են մթերային խանութներն ու դեղատները:
Բնակիչներին տանը մնալու խնդրանքով հանդես են եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Իսպանիայի և տասնյակ այլ պետությունների կառավարությունները:
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:


















































Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ