Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար. ՀՔԾ
Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019թթ-ի գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Ա. Վ.-ն ՀՀ ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ 2011թ.–ից 2019թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել է ընդհանուր շուրջ 3,3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որը չի արտացոլել օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում:
Այդ կերպ Ա. Վ.-ն նշված ժամանակահատվածում չի վճարել շահութահարկի եւ եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 731 241 054 ՀՀ դրամի հարկեր /տույժ-տուգանքով՝ 1 528 073 858 ՀՀ դրամ/:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց` ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր երկու ընկերությունների միջեւ մրցակցությունը սահմանափակելու, ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եղանակով հակամրցակցային գործունեություն ծավալելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ