Արդյո՞ք պետք է հետաձգվի ՀՀ խորհրդարանի աշխատանքը. քննարկում Ազգային ժողովում
Մարտի 24-ին Երեւանում ընթանում է Ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում կա ընդամենը 25 հարց, որից 16-ն առաջարկվում է քննարկել առաջին ընթերցմամբ:
Քննարկումների սկսվելուց առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատգամավորներին եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց հետաձգել նիստը կորոնավիրուսի եւ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ` «քաղաքացիների համար պրակտիկ օրինակ ծառայելու համար»:
Նա, մասնավորապես, նշեց, որ այսօր օրակարգում որեւէ լուրջ խնդիր չկա, որ պետք է քննարկվի պարտադիր կարգով: Մարուքյանը պարզաբանեց, որ ինքը չի առաջարկում ամբողջությամբ դադարեցնել խորհրդարանի աշխատանքը, այլ միայն` մի որոշ ժամանակով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նշեց, որ պատգամավորները կարող են հանդիպել ամենակարեւոր հարցերի քննարկման դեպքում, ինչպիսիք են օրենսդրական փոփոխությունները եւ արտակարգ դրության ապահովման մասով փոփոխությունները, ինչպես դա եղավ նախորդ օրը: Էդմոն Մարուքյանը նաեւ ակնարկեց, որ ոչ բոլոր պատգամավորներն են պաշտպանիչ բժշկական դիմակներ կրում եւ որ չի պահպանվում անհրաժեշտ հեռավորությունը, որը թույլ կտար նվազեցնել այլոց վարակվելու սպառնալիքը:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այս պնդման հետ` շեշտելով, որ երկրում կյանքը շարունակվում է, եւ որ խորհրդարանը` որպես կարեւոր պետական մարմին, պարտավոր է շարունակել իր օրենսդրական գործունեությունը ի շահ երկրի:
Խորհրդարանի խոսնակի հետ համաձայնեց անեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Կյանքը շարունակվում է, մենք պետք է աշխատենք եւ իրավունք չունենք նստել եւ ոչինչ անել»,- շեշտեց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել: Այն ուժի մեջ է երկրի ողջ տարածքում մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը: Կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 235 է:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ