Պուտինը բժշկական դիմակ կրում է, թե ոչ
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, թե ինչպես է աշխատում ՌՂ ղեկավար Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սահմանափակումները:
«Նախագահը դեռ աշխատում է: Տեսնում եք, որ զանգվածային միջոցառումներ, բնականաբար, ոչ ոք չի անցկացնում. այս պահին անխոհեմ կլիներ դա անել: Սակայն նախագահի աշխատանքը կատարվում է ոչ այն չափանիշներով, որոնք նշվում է սահմանափակող հրահանգներում»,- life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ Պուտինը «որտեղ ապրում է, այնտեղ էլ աշխատում է», - այդ իսկ պատճառով տանից դուրս գալու սահմանափակումները նրա համար հարաբերական բնույթ են կրում:
«Ինչ վերաբերում է դիմակներին. հանրային միջոցառումների ժամանակ, գիտեք, մենք խնդրանքով դիմում ենք բժիշկներին, որ բոլոր ներկաները միջոցառմանը կարողանան թեստեր հանձնել: Այդպես էլ Ղրիմում է տեղի ունեցել: Կարծում եմ՝ հետագայում էլ այդպես կվարվենք»,- հավելել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը բժշկական դիմակ կրում է հանրային միջոցառումներին:


















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան