Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին Բարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանս Դեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին Վրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալների Թրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street Journal ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ) ՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարություն

Մի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը
Մամուլ

Կկարողանա՞ իշխանությունը ձերբազատվել անսխալականության բարդույթից

«Փաստը» գրում է․ «Ներկայիս ճգնաժամային իրավիճակում շատ է խոսվում համախմբվածության և միասնականության մասին, որը պետք է թույլ տա հաղթահարել բարդ իրավիճակը։ Իսկ համախմբվածությունն իրենից ենթադրում է, որ բոլորը պետք է աշխատեն միասին, փորձեն լուծումներ գտնել։

Հաճախ են այն դեպքերը, երբ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ընդդիմության, այլախոհների, կամ պարզապես այլ մասնագետների աջակցության ու խորհրդի կարիքը չունեն, իրենք կարող են գլուխ հանել առկա իրավիճակից։ Անսխալականության բարդույթի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Դրանով է պայմանավորված, որ նրանք համարում են, թե իրենց քայլերն ու գործողություններն անբեկանելի են, անթերի, քանի որ իրենք «ներկայացնում են ժողովրդին», իսկ իրենց նախաձեռնությունները բխում են ժողովրդի շահերից։ Ավելին՝ որոշ դեպքերում՝ նույնիսկ ժողովրդի «պահանջից»:

Այս դեպքում գործ ենք ունենում իշխանությունների մեծամտության հետ, երբ վերջիններս չեն փորձում առերեսվել իրականության հետ և լսել նաև այլընտրանքային կարծիքներ։ Իսկ երբեմն այնպես է ստացվում, որ բազմաթիվ քննադատություններից և աղմուկից հետո միայն իշխանությունը ստիպված է լինում հաշվի նստել այլ տեսակետների հետ։

Այս իշխանությունների մոտ երկու տարվա գործելաոճը հստակ է՝ նախ անել մտքներին եկածը, հետո մտածել հետևանքների մասին: Ազգային ժողովն ուրբաթ ուշ երեկոյան արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների խստացմանը:

Եվ առաջին ընթերցման ժամանակ կիսատ-պռատ, «ոտքի վրա» սարքված ու խորհրդարան ներկայացված այս փաթեթը իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես վերջին կարգի ճշմարտություն, սակայն դրանք բուռն քննադատության ենթարկվեցին ընդդիմության կողմից։
Սրան գումարած՝ խորհրդարանի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը, երբ կարևորագույն նախագիծը խորհրդարանական երկրի ԱԺ-ում ներկայացնում է ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը, որն ակնհայտորեն պատրաստ չէր ո՛չ օրենքի նախագիծը լիրաժեք ներկայացնել, ո՛չ էլ պատգամավորների հարցերին տրամաբանված ու սպառիչ պատասխաններ տալ։

Ի վերջո, հաշվի առնելով, որ իրենց կոշտ մոտեցումը և ինքնահավան գործելակերպը կարող է հանրության շրջանում բացասական լիցքեր առաջ բերել, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված եղավ փոփոխություններ կատարել վերոնշյալ օրենքներում այն առաջարկների շուրջ, որ ներկայացրել էին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Ավելին, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցողը, քննարկումներում ներգրավել էին նաև տարբեր իրավաբանների, իսկ օրենքի նախագիծն ԱԺ-ում արդեն ներկայացնում էր արդարադատության նախարարը:

Արդյունքում այս օրենքներն ԱԺ-ում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ լուրջ հակազդեցության չարժանացան ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իսկ նախագծերի շուրջ հնարավոր եղավ կոնսոլիդացիա ապահովել։ Օրինագիծն ընդունվեց միաձայն և ոչ ոք դեմ չքվեարկեց:
Բայց հարցն այն է, որ իշխանությունները իրենց առջև խնդիր պետք է դնեն, որ կոնսոլիդացիա ապահովվի ոչ թե միայն մի քանի հարցերում, ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև ընդհանրապես»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։