«Գեղեցկագույն հայկական քաղաքն ավերված էր, ջրհորներում կանանց և երեխաների դիեր էին». «Գազետա.ռու»-ի անդրադարձը Շուշիում հայերի սպանդի 100-րդ տարելիցին
Ռուսական «Գազետա.ռու» կայքը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Շուշիում, հայ բնակչության դաժան սպանդի հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ:
Աղբյուրը նկատում է, որ Շուշիից ռուսական զորքերի հեռանալուց հետո Իրանից ժամանել են բրիտանական բանակի զորախմբերը: Այնուհետև բրիտանացիները Ղարաբաղի գլխավոր նահանգապետ են նշանակել մոլի հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին: Տեղի Ազգային հայկական խորհուրդը չի ճանաչել վերջինիս իշխանությունը. Հայաստանը, իր հերթին, գլխավոր նահանգապետ է նշանակել Արսեն Շահմազյանին, ինչի հետևանքով Շուշիում երկիշխանություն է հաստատվել: Կողմերը վերահսկում էին միայն իրենց թաղամասերը՝ հայ և ադրբեջանցի բնակչությամբ:
Սուլթանովը հայերից պահանջել է ճանաչել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունը, ինչից հետո 1920թ. մարտի 23-ին կազմակերպել է հայ բնակչության ջարդերը:
«Ադրբեջանցի զինվորականները տեղի բնակիչների օգնությամբ հայկական թաղամասերում սպանդ են իրագործել, ինչը հանգեցրել է հանկարծակիի եկած ամբողջ հայ բնակչության զանգվածային մահին և վտարմանը: Շուշիի հայկական հատվածում ուժեղ հրդեհ է սկսվել: Մի քանի հազար բնակիչ կարողացել է քաղաքից փախուստի դիմել Վարանդայի ուղղությամբ»,-գրում է աղբյուրը՝ մանրամասնելով, որ ադրբեջանցիները թուրք սպաների հետ անցնում էին հայերի տներով, թալանում էին դրանք ու հրդեհում՝ սպանելով մնացած վերջին բնակիչներին:
«Սարսափով եմ վերհիշում այն պատկերը, որը տեսանք 1920թ. մայիսին Շուշիում: Գեղեցկագույն հայկական քաղաքն ավերված էր, ջարդուփշուր էր արված մինչև հիմքը, իսկ ջրհորներում կանանց և երեխաների դիեր տեսանք»,-մեջբերում է աղբյուրը հեղափոխական Սերգո Օրջոնիկիձեի վկայությունից մի հատված:
Հոդվածում նշվում է, որ Շուշիից բացի ավերվել է դրան հարակից 30 գյուղ, փախստական է դարձել 25 000 մարդ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ