Հնդիկ մեծահարուստն իր սեփական «Սպիտակ տունն» է կառուցել 33 հարկանի երկնաքերի գագաթին (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանի Բանգալոր քաղաքում բնակվող մեծահարուստներից մեկը երկնաքերի տանիքին կառուցել է աշխարհի ամենաշքեղ առանձնատներից մեկը, որն իրականում Սպիտակ տան կրկնօրինակն է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, United Breweries Group ընկերության նախագահ Վիջայ Մալիան, որը երկար տարիներ հայտնի է որպես Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, Սպիտակ տան կրկնօրինակը կառուցելու մտադրության մասին հայտնել էր դեռևս 2010 թվականին: Մարդիկ թերահավատորեն էին նայում նրա հայտարարությանը՝ մտածելով, որ դա դժվար կլինի անգամ նրա համար:
2016-ին նրա առանձնատունն արդեն կառուցման փուլում էր, սակայն գործարարն այդ ժամանակ ստիպված էր անկատար թողնելով իր երազանքը՝ մեկնել երկրից:
Հեռվից նայելիս թվում է, թե առանձնատունը ավարտուն է, սակայն շինարարական աշխատանքները կիսատ են մնացել: Այն գտնվում է 33 հարկանի աշտարակի տանիքին: «Երկնային առանձնատուն» անվանումն ստացած կառույցը 40 000 քառ մետր տարածք է զբաղեցնում: Այնտեղ, ըստ նախագծի՝ տեղ է հատկացվել գինու մառանի, փակ լողավազանի, բացօթյա անծայրածիր լողավազանի, մարզասրահի, սպա սրահի, ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հրապարակի համար:
Գործարարը չգիտի՝ երբևէ կվերադառնա Հնդկաստան՝ ապրելու իր «երազանքների տանը», թե ոչ:


















































Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները