Հայտնի է ամենահեշտ կեղծվող սմարթֆոնը
2019 թվականին «գորշ» շուկայում առավել հաճախ կեղծվել են Apple-ի եւ Samsung-ի սմարթֆոնները: Այս մասին հայտնում է GizmoChina-ն՝ վկայակոչելով հանրահայտ բենչմարկ Master Lu-ին, փոխանցում է Lenta-ն:
Բենչմարկը վերլուծության է ենթարկել սմարթֆոնները, որոնք վերջին տարում ստուգվել են ծառայության հավելվածների միջոցով: Master Lu-ն ամենահեշտ կեղծվող սարք է անվանել iPhone 8-ը, ցուցակում 2-րդ եւ 3-րդ տեղերում են ծալվող Samsung Galaxy W2018-ը եւ W2019-ը: Առաջին հնգյակը եզրափակում են Apple-ի եւ Samsung-ի ֆլագմանները՝ iPhone XS Max-ը եւ Galaxy S10+-ը:
Ֆեյք սմարթֆոնների ամենամեծ թիվը բաժին է ընկել Apple-ին եւ Samsung-ին՝ համապատասխանաբար 29,5 եւ 26,4 տոկոս: Xiaomi ապրանքանիշի դեւայսները կեղծում են 9,8 տոկոս դեպքերում, Honor հեռախոսների պատճենմանը բաժին է ընկնում 6 տոկոս: Զեկույցի հեղինակները չեն բացահայտել հետազոտության մեթոդաբանությունը:
Master Lu-ն նաեւ հայտնել է ֆեյք սարքերի առանձնահատկությունների մասին: Կեղծ սարքերն առավել հաճախ ջրի երես են ելնում չինական քաղաքներ Պեկինում, Շենչժենում եւ Գուանչժոում, դեպքերի գերակշռող մասում կլոնավորված սմարթֆոններն ունեն MediaTek MT6589 պրոցեսոր եւ 720 պիկսել թույլատրելիությամբ էկրան: Մասնագետները նշել են, որ ֆեյք հեռախոսները կարող են ունենալ օրիգինալ լրակազմեր, բայց դրանք պարտադիր տարբերվում են այն բաղադրիչներից, որոնք օգտագործում են OEM արտադրողները:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան