Մեծ բաժակները ստիպում են մարդկանց ավելի շատ ալկոհոլ խմել
Այն ռեստորաններում, որտեղ մեծ բաժակներ են օգտագործում, հյուրերն ավելի շատ ալկոհոլ են խմում, քան այն վայրերում, որտեղ բաժակները փոքր չափի են։ Այսպիսի դիտարկում են արել Մեծ Բրիտանիայի հետազոտողները, գրում է «Актуальные новости»-ն։
Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ բրիտանական ռեստորանները, որոնք գինին 370 մլ բաժակներով են մատուցում, 7 տոկոսով ավելի շատ ալկոհոլ են վաճառում, քան այն հաստատությունները, որոնք 300 մլ բաժակներ են օգտագործում։ Իսկ 270 մլ բաժակներ օգտագործելու դեպքում ալկոհոլի օգտագործումը նվազում է մոտ 10 տոկոսով։
Հետազոտության հեղինակներն օգտագործել են արդեն գոյություն ունեցող գիտական աշխատանքների մետա-անալիզը եւ հաստատել, որ բաժակների ծավալի եւ օգտագործվող ալկոհոլի քանակի միջեւ կապ իսկապես գոյություն ունի։ Այս ֆենոմենը բացատրվում է ընկալման խեղաթյուրմամբ, որն առաջանում է մեծ ծավալի բաժակի հետեւանքով։
Գիտնականները կարծում են, որ եթե սահմանափակել բաժակների տարողունակությունը ռեստորաններում, ապա կարելի է բարելավել այն հիվանդությունների պրոֆիլակտիկան, որոնք կապված են ալկոհոլի չափազանց շատ օգտագործման հետ։ Սակայն բարերի համար այս միջոցը չի աշխատում՝ գիտնականները բարերում գինու վաճառքի եւ օգտագործվող բաժակի միջեւ էական կապ չեն հայտնաբերել։ Սակայն ալկոհոլի օգտագործման մեջ տարբերություն կա նաեւ կախված շաբաթվա օրից՝ ալկոհոլային խմիչքների պահանջարկը աճում է ուրբաթ եւ շաբաթ օրերին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան