Միլիարդ սմարթֆոններ կոտրվելու սպառնալիքի տակ են հայտնվել
Eset հակավիրուսային ծրագրային ապահովման ստեղծողը տեղեկացրել է Kr00k-ի նոր խոցելիության մասին, որը թույլ է տալիս Wi-Fi-ի միջոցով կոտրել գաջեթը։ Սպառնալիքի տակ են հայտնվել միլիարդից ավելի սարքեր, տեղեկացվում է ընկերության հաշվետվության մեջ, հայտնում է Lenta-ն։
Հայտնաբերված խոցելիությունը կապված է տեխնիկայի մեջ ներկառուցված Wi-Fi մոդուլների հետ։ Ընդ որում, ներթափանցելու հնարավորությունը գրանցվել է Cypress Semiconductor եւ Broadcom ընկերությունների արտադրած չիպերի մոտ։ Kr00k-ը կարող է ներթափանցել սարքի մեջ Wi-Fi կապը կտրվելու կամ թուլանալու ժամանակ։ Խոցելիության օգնությամբ հաքերները կարող են հասանելիություն ունենալ զոհի տվյալներին, նույնիսկ եթե ցանցի միջոցով փոխանցվող տեղեկատվությունը կոդավորվում է։
Eset-ը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ խոցելիությունը վերաբերում է միլիարդից ավելի սմարթֆոնների, որոնց թվում են iPhone XR-ը, 6-ը, 6s-ը եւ 8-ը, Samsung-ի Galaxy-ն, Google Nexus-ը, Xiaomi Redmi-ն եւ այլն։ Ինչպես նաեւ Kr00k-ը կարող է ներթափանցել նոթբուքերի եւ պլանշետների, օրինակ MacBook-ի, iPad Air-ի եւ Amazon Kindle-ի սարքերի մեջ։
Մասնագետները պարզել են, որ գաջեթներ արտադրողների մեծ մասը արդեն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել խոցելիության դեմ։ Փորձագետները խորհուրդ են տվել հնարավորինս թարմացնել անձնական եւ տնային դեւայսները, որոնք հասանելիություն ունեն անլար ցանցին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան