Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում Հայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր Գրիգորյան Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվի Հայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն Հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է Վաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն Սա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. Թրամփ Ռուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ ՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին

Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվելՀամայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներովՈւկրաինական պատվիրակությունը Դավոսում հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործ
Մամուլ

Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի ուշագրավ որոշում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը:

Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը:

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո: ՀՔԾ-ն անգամ վերծանել էր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ հունվարի 23-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:

Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է բողոքարկել այն՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված վճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից:

Ընդգծենք՝ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ «ժողովուրդ» օրաթերթի հարցով, սակայն, դատախազն անձամբ է որոշել զբաղվել։

Ուսումնասիրելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործի հետ: Ստացվում է՝ Դավթյանն անձամբ է հանձն առել զբաղվել մեր օրաթերթի գլխավոր խմբագրի գործով եւ բեկանելու միջնորդություն ներկայացնել:

Առնվազն տարօրինակ է՝ ինչու է Դավթյանն այդքան շահագրգռված: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է գնալ մինչեւ վերջ եւ խոստանում է հաղթել բոլոր ատյաններում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում