ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա. օրակարգում է նաեւ ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման հարցը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը:
ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավակիրառ փորձի, անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի, ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, բորսային առեւտրի զարգացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման ընթացքի, կենսական կարեւորություն ունեցող դեղամիջոցների շուկայում մրցակցության զարգացման եւ այլ հարցեր:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին