Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին
1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Ստյոպա Նարոյանն է։ Նշենք, որ նկարը հրապարակվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց 1991թ.–ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։
Նշենք, որ երեկ ներկայացվեց սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվեց` նոր չէ։ «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար էր հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի լոգոն։
«Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում` Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով հենց Նարոյանն է հեղինակը»,–ասաց Ենգիբարյանը։
Նա հայտնեց նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, և ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։ «Այո»–ի նկարը թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարն է։
Ցոլակ Ղանդիլյանը հայտնեց, որ ինքը չէ նկարի հեղինակը։ Այսինքն` ստացվում է, որ Նարոյանն է հեղինակը։
Հիշեցնենք, որ «Այո»–ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 մլն դրամ։ «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր` եթե ապացուցվեց, որ կրկնօրինակն է, ՔՊ-ն հայտարարությամբ հանդես կգա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը