Երբ կհրապարակվեն 205 մլն գումար նվիրաբերած անձանց անունները
Երեկ՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի կողմից իրականացված դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:
«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոյի ժամանակ հավաքված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը։
168.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանից, որը նաև համատեղությամբ հանդիսանում է «ԱՅՈ»-ի շտաբի խոսնակը, հետաքրքրվեց՝ ե՞րբ է հրապարակվելու «Այո»-ի շտաբին գումար նվիրաբերած անձանց անուններն ու նվիրաբերված գումարի չափերը։
«Քանի որ նվիրաբերվել են նաև գումարներ արտերկրից, արտարժույթով նվիրաբերված գումարները ևս շատ են, այդ պատճառով դրամահավաքին գումարներ նվիրաբերած անձանց անունները կհրապարակվեն ավելի ուշ. այս պահին հստակ ժամկետ չեմ կարող մատնանշել»,- ասաց խոսնակը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին