Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ունեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա Անդրեասյան Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում Հայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր Գրիգորյան Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվի Հայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն Հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է Վաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն Սա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. Թրամփ Ռուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ ՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին

Ունեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվելՀամայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներովՈւկրաինական պատվիրակությունը Դավոսում հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ
Հայաստան

«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար

Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հոդվածում։

Կից ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի հոդվածն ամբողջությամբ.

Ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի տեսանկյունից, որով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018թ․ ապրիլը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, չափազանց կարևոր է տեղեկցված լինել ՄԻԵԴ-ի կողմից «Բական ընդդեմ Հունգարիայի» գործով կայացված որոշմանը (1) ։ Դրանով Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։

Ստորև կներկայացնեմ այդ որոշման հետ կապված որոշ կարևոր դրվագներ և իմ եզրահանգումները։

Գործի փաստական հանգամանքները

1. 2010թ. Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2 քաղաքական ուժ, կազմելով կոալիցիա, դարձավ խորհրդարանական մեծամասնություն և ձեռնամուխ եղավ դատական բարեփոխումների իրականացմանը:

2. Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Անդրաս Բական, ով այդ պաշտոնին Հունգարիայի խորհրդարանի կողմից նշանակվել էր 2009-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2015 թվականը (6 տարի), հանդես եկավ այդ բարեփոխումների հետ կապված քննադատություններով:

3. 2011թ. Հունգարիայի խորհրդարանն ընդունեց «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի փոփոխությունները և սահմանադրական փոխոխությունները, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից դադարեցվելու էին Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները:

4. Վերոհիշյալ փոփոխությունների հիմքով, 2012թ. հունվարի 1-ին` երեքուկես տարի ավելի շուտ, քան նախատեսված էր իր ընտրվելու ժամանակ գործող օրենսդրությամբ, դադարեցվեցին Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Բակայի լիազորությունները և նա շարունակեց պաշտոնավարել միայն որպես Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:

5. Պարոն Բական (այսուհետ` Դիմումատու) դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) իր իրավունքների խախտումը ճանաչելու հայցով:

6. Դիմումատուն պնդում էր, որ զրկված է եղել իր լիազորություների վաղաժամ դադարեցումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, քանի որ իր ազատումը կատարվել է սահամանադրական մակարդակում ամրագրված նորմի հիման վրա, որը զրկել է նրան այդ նորմը թեկուզ սահմանադրական դատարանում բողոքարկելու հնարավորությունից:

7. Դիմումատուն նաև նշում էր, որ իր ազատումը պայմանավորված է իր հայացքներով և իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկված՝ դատական համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների՝ իր կողմից կատարված քննադատությամբ:

ՄԻԵԴ դիրքորոշումը

1. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է, որ Դիմումատուն ընտրվել էր Գերագույն դատարանի նախագահ Սահմանադրության և դրանից բխող «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի համաձայն: Նշված օրենքով հստակ և սպառիչ կերպով սահմանված էին եղել այն դեպքերը, երբ հնարավոր է նախագահի պաշտոնավարության վաղաժամկետ դադարեցում, այն է` կողմերի համաձայնությամբ, հրաժարականի, պաշտոնից հեռացվելու (2), պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքերում: Այս ամենից ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Դիմումատուն իրավունք ուներ պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը կամ օրենքով սահմանված դեպքերում լիազորությունների վաղաժամ դադարելը (3): ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատուի՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի լրանալը, պաշտոնավարելու իրավունքը հիմնավորվում էր նաև Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանների անկախության և դատավորների անփոփոխելիության սկզբունքներով (4):

2. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է՝ չնայած նրան, որ Դիմումատուն շարունակել է պաշտոնավարել որպես քաղաքացիական պալատի նախագահ, նա հեռացվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնից երեքուկես տարի ավելի շուտ, ինչը «դժվար թե համահունչ լինի դատական իշխանության հատուկ էությանը` որպես պետական իշխանության առանձին ճյուղ, ինչպես նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքին, որը ՄԻԵԴ նախադեպային իրավունքով և միջազգային իրավունքով ճանաչվել է որպես դատական իշխանության անկախության էական բաղադրատարր (5)»:

3. Դիմումատուի լիազորությունները դադարեցվել էին Սահմանադրության փոփոխությունների ուժով՝ անցումային դրույթներով , ինչն էլ Դիմումատուին զրկել էր այդ նորմերը որևիցե դատական ատյանում, անգամ Սահմանադրական դատարանում, բողոքարկելու հնարավորությունից: ՄԻԵԴ-ը իր վճռում հիշեցնում է, որ դատարան դիմելու իրավունքը, այն է՝ դատարաններում քաղաքացիական վարույթ հարուցելը, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի բնորոշ տարր է, որը սահմանում է դատարանի կազմավորման, կազմի և քննության իրականացման երաշխիքներ: Դիմումատուի դատարան դիմելու իրավունքը չապահովելու արդյունքում՝ պետությունը թույլ է տվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի` արդար դատաքննության իրավունքի խախտում (6):

4. ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պետությունը չի կարողացել հիմնավորված կերպով ցույց տալ, որ Դիմումատուն պաշտոնից հեռացվել է բարձրագույն դատական մարմնի բարեփոխումների համատեքստում և համաձայնել է Դիմումատուի հետ, որ նրա պաշտոնից ազատումը կապված է եղել վերջինիս հայացքներով և դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատությամբ (7):

5. Հաշվի առնելով վերոգրյալը` ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Դիմումատուին պաշտոնից վաղաժամ հեռացնելը առաջացրել է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտում (8):

6. ՄԻԵԴ-ը նաև գտել է, որ Դիմումատուին պաշտոնից հեռացնելը ունեցել է «կանխարգելիչ» նշանակություն, քանի որ դրանով սահմանափակվել է ոչ միայն Դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքը, այլև դա կարող էր նաև խոչընդոտել մյուս դատավորների և դատարանների նախագահների` հետագայում դատական համակարգի հետ կապված փոփոխությունների և առհասարակ դատական իշխանության անկախության մասին ազատորեն արտահայտվելուն:

7. Հիշատակման են արժանի նաև ՄԻԵԴ վճռում վկայակոչվող մի շարք եվրոպական կառույցների դիրքորոշումներ, մասնավորապես․

• Վենետիկի հանձնաժողովը Հունգարիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին իր կարծիքում նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթները չպետք է օգտագործվեն նախորդ Սահմանադրությամբ նշանակված կամ ընտրված անձանց պաշտոնավարումը դադարեցնելու համար (9):

• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2013թ. հրապարակել է զեկույց (10)՝ պահանջելով իրականացնել դիտակումներ Հունգարիայի նկատմամբ: Զեկույցում կրկին քննադատվում է խտրական վերաբերմունքը, որը դրսևորվել էր Դիմումատուի նկատմամբ: Շատերի կողմից այս կարգավորումները դիտարկվեցին որպես միջոց՝ ազատվելու Գերագույն դատարանի նախագահից, ով հանդես էր եկել մի շարք քննադատություններով՝ կապված դատական իշխանության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հետ (11):

• Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է (12). «Հունգարիայում իրականացվող քայլերը կարող են խաթարել դատական համակարգի անկախությունը: Հանձնակատարը նաև ցավով արձանագրել է Գերագույն դատարանի նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին` ընդգծելով դատական համակարգի քաղաքական անհարկի միջամտություններից պաշտպանված լինեու անհրաժեշտությունը»:

Եզրահանգումներ Հայաստանի համար

Հայաստանի սահմանադրական դատարանի կազմը որևէ կերպ փոփոխելուց առաջ պետք է հաշվի առնվի, որ․

• Հունգարիայի իշխանությունների կողմից նման փորձը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է որպես ՄԻԵԿ երկու հոդվածների խախտում և ավելին՝ արժանացել է բազմաթիվ քննադատությունների միջազգային կառույցների կողմից:

• Ընդ որում, ի տարբերություն Հայաստանում առաջարկվող փոփոխությունների, Հունգարիայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում Գերագույն դատարանի նախագահը չէր հեռացվել դատական համակարգից, այլ շարունակել է պաշտոնավարել որպես Բարձրագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:

• ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն փոփոխությունները, որոնք ուղղված են կոնկրետ անձանց դեմ և նպատակ ունեն հեռացնել վերջիններիս իրենց զբաղեցրած պաշտոններից կամ սահմանել համապատասխան պաշտոնի համար այնպիսի համատեղելիության պահանջներ, որոնք անհնարին են դարձնում նրանց պաշտոնավարումը կամ կրկին ընտրվելու հնարավորությունը, համատեղելի չէ դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սկզբունքների հետ:

Թեև Հունգարիայի իշխանությունները որպես փաստարկ բերում էին այն, որ Դիմումատուն հեռացվել է պաշտոնից դատական համակարգի բարեփոխումների համատեքստում, ՄԻԵԴ-ի կողմից այն չի ընդունվել: ՄԻԵԴ-ը, չունենալով մանդատ, որով հստակ կարձանագրեր Հունգարիայի իշխանությունների կողմից դատական իշխանության անկախության միջամտություն, այնուամենայնիվ բազմաթիվ դեպքերում բարձրաձայնել էր նման դրսևորումների մասին:

1.Baka v. Hungary, Grand Chamber, Application no. 20261/12, 23.06.2016:

2.Պաշտոնից հեռացման միակ հիմքը պաշտոնավարման ընթացքում դրսևորած ոչ կոմպետենտ վարքագիծն է: Այս դեպքում նույնպես այդ որոշումը ենթակա էր դատական կարգով բողոքարկման:

3. Case of Baka v. Hungary, կետ 107:

4.Case of Baka v. Hungary, կետ 108:

5.Case of Baka v. Hungary, կետ 172:

6.Case of Baka v. Hungary, կետ 122:

7.Case of Baka v. Hungary, կետ 151:

8.Case of Baka v. Hungary, կետ 176:

9.Venice Commission Opinion on the new Constitution of Hungary, Adopted by the Venice Commission at its 87th plenary session, CDL-AD(2011)016 կետ 140:

10.Parliamentary Assembly Council of Europe, Doc. 13229, 10 June 2013, Request for the opening of a monitoring procedure in respect of Hungary, հասանելի է հետևյալ հղմամբ:

11.Նույն տեղում, կետ 113 և 114:

12.Case of Baka v. Hungary, կետ 61: