Քաղաքականացված և կանխակալ մոտեցում «Մարտի 1»-ի գործին
Մարտի 1-գործով երեկվա դատական նիստով կարելի էր հերթական անգամ այդ դատավարությունը ավարտված համարել։ Մեղսագրվող արաքի իրավական հիմնավորումների անորոշությունը բավարար է ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին խոսելու համար։ Պաշտպանական կողմի բերված հիմնավորումներին առ այն, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում, մեղադրանքի կողմից այդպես էլ հիմնավոր մեկնաբանություններ չտրվեցին:
Հավանաբար բարդ է մեկնաբանել գործընկերների մոտեցումը, համաձայն որի օրենսգրքի փոփոխության արդյունքում հայտնի «7-ի գործով» անցնող անձանց մեղադրանքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ կայացվել էր որոշում, որով «7-ի գործով» մեղադրող դատախազները համարել են հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող, և նկատի ունենալով հանգամանքը, որ ըստ քրեական օրենսգրքի «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող» օրենքը հետադարձ ուժ չունի՝ հրաժարվել են «7-ի գործով» մեղադրյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի մեղադրանքից, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Քոչարյանին վերագրվող արարքը ևս 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ է, այսինքն` նույն ժամանակահատվածի, երբ քրեական օրենսգրքում դեռևս փոփոխություններ տեղի չէին ունեցել և դրանում առկա չէր քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այս դեպքում ևս, ինչպես «7-ի գործով» անցնող անձանց, չէր կարող վերագրվել մի հոդված, որն անձի վիճակը վատթարացնող է:
Հետաքրքրական է, որ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու որոշում կայացրած Վճռաբեկ դատարանի դատավորների կազմում է նաև դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Վերջինս եղել է այն դատախազների կազմում և ստորագրել այն որոշման տակ, որով «7-ի գործով» ամբաստանյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պայմանավորված քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքով:
Եվ եթե դատավոր Աննա Դանիբեկյանը մերժի պաշտպանական կողմի միջնորդությունը, իսկ մերժման որոշումներ նա կայացնում է հեշտությամբ, արդեն գրեթե սովորույթի ուժով, ապա նա դրանով սկիզբ է դնելու «7-ի գործով» դիրքորոշման վերանայման համար։
Եվ վերջում, այն, ինչ այսօր լսում ենք դատարանում, ցավոք, ապացուցում են կանխակալությունը, որ այսօր որդեգրվել է որպես ընդհանուր գիծ՝ մարտի 1-ի գործի շրջանակներում։ Այդ մասին է վկայում նաև դատարանում տուժողի ներկայացուցչի կողմից հնչեցրած հայտարարությունը, որ ոստիկանությունը ուղղակի ենթարկվում էր նախագահին, ինչին ի պատասխան Քոչարյանը ստիպված եղավ հիշեցնել, որ նախագահը Սահմանադրությամբ այդպիսի լիազորություն չուներ, և որ ոստիկանությունը կառավարության առընթեր մարմին էր։
Ասում եմ ցավոք, քանի որ ամեն նման գործընթացի պատճառով մեր երկրում պարտվում է իրավունքը, պարտվում է օրենքը։ Իրավական գրագիտությունը և անաչառությունը պետք է գերակա լինեն, առավել ևս՝ նման հնչեղության գործերում։
Ասյա Օվանյան
«Իմ Ձայնը» նախագիծ
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին