Հաֆթարն ու լիբիական խորհրդարանի խոսնակը լքել են Մոսկվան` առանց համաձայնագիր ստորագրելու
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով լիբիական LANA գործակալությանը:
«Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու լիբիական արաբական զինված ուժերի գլխավոր հրամանատարը լքել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և ուղևորվել են Լիբիա` առանց Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության ոչ սահմանադրական կառավարության և նրա պատվիրակության հետ որևէ համաձայնագիր ստորագրելու, որն իրենից կենթադրեր հրադադար կամ տարածաշրջանից զորքերի դուրսբերում»,-նշված է աղբյուրում:
Այս ամենը տեղի է ունեցել Տրիպոլիի հարավում տեղի ունեցած նոր բախումների ֆոնին:
Ավելի ուշ Լիբիական ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը բացատրել է համաձայնագիրը չստորագրելու պատճառը` նշելով, որ իրեն առաջարկված փաստաթղթի տարբերակը մերժում էր Լիբիական ազգային բանակի մի շարք պահանջներ:
Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:


















































«Սկզբից ասաց այո, հետո փախավ». Էրդողանը` Հաֆթարի մասին
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը