Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իսրայելում շտապ խորհրդակցություն են անցկացրել
Իսրայելի պաշտպանության նախարարը Թել Ավիվում հրավիրել է ռազմական եւ անվտանգության կառույցների ղեկավարների խորհրդակցություն ԱՄՆ ավիահարվածից հետո, ինչի հետեւանքով զոհվել է իրանցի ազդեցիկ գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին, տեղեկացնում է Reuters-ը։
Իսրայելական բանակի ռադիոն տեղեկացրել է, որ երկրի ԶՈւ-ն բերվել է բարձր մարտական պատրաստվածության վիճակի այն մտահոգության համապատկերին, որ Իրանը կարող է հարված հասցնել իր տարածաշրջանային դաշնակիցների միջոցով Սուլեյմանիի սպանությունից հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Հունաստան այցելության առնչությամբ պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը ուրբաթ առավոտյան հավաքել է ավագ հրամանատարներին «իրավիճակային գնահատականի» համար, ասել են նախարարության ներկայացուցիչները։
Իսրայելցի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Ադրեյը Թվիթերում գրել է, որ Հերմոն լեռան լեռնադահուկային հանգստավայրը, որը գտնվում է Իսրայելի զավթած Գոլանի բարձունքներում, Սիրիայի հետ ամրացված սահմանից ոչ հեռու, փակվել է «իրավիճակի գնահատումից հետո»։
Իսրայելական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նախարարներին խնդրել են հրապարակավ չմեկնաբանել Սուլեյմանիի սպանությունը։


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը