Խոսակցություններ են եղել, որ Հենրիխին չհրավիրեն հավաքական. Մարինա Թաշչյան
Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, թե անհրաժեշտ է ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, զանգահարել է ֆուտբոլի ֆեդերացիա և պահանջել, որ արձագանքեն այդ հարցազրույցին։
«Միայն իմ զանգից հետո իրենք արձագանքեցին։ Բայց ես կարծում եմ, եթե ֆուտբոլի ֆեդերացիան իրոք ֆուտբոլային ֆեդերացիա է, այդ մարդուն պետք է ընդհանրապես խայտառակ անեն», - ասաց Մարինա Թաշչյանը։
Նա նշեց՝ տեղին չէր համարում Արթուր Վանեցյանի հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործի, Մարինա Թաշչյանն արձագանքեց.
«Թող օգտագործի։ Դա միայն իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են»։


















































Հայտնի են ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամների անունները
Մարինա Թաշչյան․ Սա խայտառակ շոու էր, ընտրություն չէր
Ինչպես է Մելիքբեկյանն ուղղորդում ՀՖՖ նիստը վարող՝ իր տեղակալին (տեսանյութ)
Անձնագիրս գողացված էր և գտնվում էր լվացարանի հատակին․ Աշոտ Ղալթաղչյան (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանի մորը հեռացրել են ՀՖՖ-ից (տեսանյութ)
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար