Հայտնի են Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարող 16 թիմերը
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Հայտնի դարձան փլեյ օֆֆ փուլի բոլոր մասնակիցները:
A խմբից հաջորդ փուլ դուրս եկան Պարի Սեն Ժերմենը եւ Մադրիդի Ռեալը, B խմբում համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրին Մյունխենի Բավարիան եւ Տոտենհեմը, C խմբից փլեյ օֆֆ դուրս եկան Մանչեսթեր Սիթին եւ Ատալանտան, D խմբի հաջողակներն են Յուվենտուսը եւ Մադրիդի Ատլետիկոն, E խմբից հաջորդ փուլ անցան Լիվերպուլն ու Նապոլին, F խմբում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրին Բարսելոնան եւ Դորտմունդի Բորուսիան, G խմբից մյուս փուլում հայտնվեցին ՌԲ Լայպցիգը եւ Լիոնի Օլիմպիկը, իսկ H խմբի հաղթողներն են Վալենսիան եւ Չելսին:
Այսպիսով փլեյ օֆֆ փուլում կխաղան բացառապես եվրոպական թոփ 5 առաջնությունը ներկայացնող թիմերը: Առայժմ այս պայքարում առաջատարները Իսպանիան եւ Անգլիան են, որոնք ներկայացված կլինեն չորսական թիմերով: Գերմանիան եւ Իտալիան հաջորդ փուլում կունենան երեքկան, իսկ Ֆրանսիան՝ երկուական թիմերով:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները