«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը
Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվել է առաջին նորեկով՝ հաղորդում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Երևանյան ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ:
28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է երկու անվանի ակումբների` Լիեժի «Ստանդարդի» և ֆրանսիական «Վալանսյենի» գույները: Կամարան խաղացել է նաև բելգիական «Սերենգում»:
2018-ից փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտուում»:
«Ալաշկերտը» նշել է, որ մոտ ապագայում նույնպես նորեկներ կունենա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները