Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակից մանրամասներ են հայտնի դարձել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի կաթվածի մասին: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mash Telegram ալիքին, դերասանուհու գլխուղեղի ձախ կիսագնդի ուռուցքի հետևանքով նրա մոտ կաթվածահար է եղել աջ ձեռքը, այնուհետև մարմնի ողջ աջ հատվածը:
«Այդ հատվածը, որն անշարժացած է, արդեն չի վերականգնվի»,- ասել է Telegram ալիքի աղբյուրը:
Նշվում է, որ ներկայում Զավորոտնյուկը տեղաշարժվում է միայն անվասայլակով: Նրան խնամում են մայրն ու ամուսինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 48-ամյա դերասանուհու մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, երբ նրա մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել: Սեպտեմբերին վերջինս հոսպիտալացվել էր:
Զավորոտնյուկը ներկա պահին գտնվում է վերականգնողական կենտրոնում, ուր տեղափոխվել է հոկտեմբերին:


















































«Մարդը գամված է անկողնուն». Անաստասիա Զավորոտնյուկի ընկերուհին պատմել է ճշմարտությունը նրա վիճակի մասին
Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքում նոր խնդիրներ կան
Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը ջնջել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները
Բացահայտվել է Զավորոտնյուկի ընտանիքի լռության պատճառը
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունը բարելավվել է
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ