Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունը բարելավվել է
ՌԴ կինոյի և թատրոնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունը զգալիորեն բարելավվել է․ ուռուցքը բարեհաջող հեռացվել է, և առողջացման հեռանկար կա: Այս մասին «КП»-ին հայտնել է Զավորոտնյուկի ամուսնու՝ Պյոտր Չերնիշովի ընկերը, որի անունը չի նշվում:
«Եթե նախկինում գլխացավերն այնքան էին տանջում Նաստյային, որ նա չէր կարողանում քնել, ապա այժմ ամեն ինչ կարգավորվել է։ Ցավերը չեն անհանգստացնում, տեսողությունը կարգացորվել է։ Բժիշկներն ասում են, որ ուռուցքները հաջող են հեռացվել, իսկ առողջ բջիջները չեն վնասվել»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Նշվում է, որ Զավորոտնյուկի քայլելու, խոսելու և լսելու կարողությունները վերականգնվել են։ Բժիշկները հույս ունեն, որ քաղցկեղի հյուսվածքների զարգացումը նախկինի համեմատ կդանդաղի։
«Հիվանդության և բուժման ընթացքում Նաստյան զգալի քաշ է հավաքել, սակայն ավելորդ կիլոգրամները հետզհետե նվազում են»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ դերասանուհին դեռևս գտնվում է վերականգնողական կենտրոնում։
Հիշեցնենք, որ Զավորոտնյուկը ծանր վիճակում հոսպիտալացվել է սեպտեմբերի 13-ին, որից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին գցել և շնչառական սարքավորման միացրել: Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ դերասանուհին գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում:


















































«Մարդը գամված է անկողնուն». Անաստասիա Զավորոտնյուկի ընկերուհին պատմել է ճշմարտությունը նրա վիճակի մասին
Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքում նոր խնդիրներ կան
Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակից մանրամասներ են հայտնի դարձել
Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը ջնջել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները
Բացահայտվել է Զավորոտնյուկի ընտանիքի լռության պատճառը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում