Վարազդատ Հարոյան․ Մենք ֆուտբոլային ազգ ենք, մեզ պետք են նոր հաղթանակներ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է ազգային թիմի մրցելույթները, խոսել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրության մասին, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 17 խաղում 27-ամյա ֆուտբոլիստը խփել է մեկ գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Ակումբային գործեր
Լավ տարի անցկացրեցի «Ուրալում»։ Վերջին խաղում հաղթեցինք «Կռիլյա Սովետովին», բարելավեցինք մեր դիրքը մրցաշարային աղյուսակում։ Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլային փոխանցման հեղինա։ Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ»։

Ազգային հավաքականի մասին
Այս ընտրական փուլը շատ բարդ դասավորվեց մեր թիմի համար։ Վատ սկսեցինք, հետո մի քանի հաղթանակներ տարանք, ունեինք խմբից դուրս գալու հնարավորություն։ Եղան տպավորիչ հաղթանակներ եւ ցավալի պարտություններ։
Իտալացիներից 1։9 հաշվով պարտության մասին նույնիսկ խոսել չեմ ցանկանում։ Շատ բարդ կլինի մոռանալ այդ խաղը։ Մեկ բան է պարտվել ակումբային մակարդակում, բացարձակ այլ է այդպիսի պարտություն կրել հավաքականի հետ։
Հույս ունեմ, որ հաջորդ ընտրական շրջափուլին ավելի լավ կպատրաստվենք։ Մենք ֆուտբոլային ազգ ենք, մեզ պետք են նոր հաղթանակներ։

ՀՖՖ նախագահի ընտրության մասին
Շատ կարեւոր է ընդունել ճիշտ որոշում։ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր նշանակություն կունենան հայկական ֆուտբոլի հետագա զարգացման համար։ Հույս ունեմ, որ կլինի ճիշտ որոշում եւ հաջորդ տարվանից մեր ֆուտբոլը կբարգավաճի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները