Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը
Լոնդոնում անցկացված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը։ Երրորդ տեղի համար պայքարում հայ գրոսմայստերը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը առաջինում պարտվել էր, երկրորդում ոչ ոքի խաղացել։ Արագ շախմատում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, կայծակնային խաղում տարել մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, երկու պարտիա ավարտել ոչ ոքի։
Կարլսենը եզրափակիչ փուլում 28 հնարավորից վաստակեց 17 միավոր, Արոնյանը՝ 11 միավոր։
Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը նվաճեց չինացի Դին Լիրենը, որն առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները