Լոնդոնի դատարանը ռուս միլիարդատիրոջը պարտավորեցրել է նախկին կնոջը 453 մլն ֆունտ սթերլինգ վճարել
Լոնդոնի դատարանը ռուս միլիարդատիրոջը պարտավորեցրել է նախկին կնոջը 453 մլն ֆունտ վճարել, հայտնում է BBC-ն ։
Դա ամենաբարձր փոխհատուցումներից է, որոնք երբեւէ գրանցվել են Միացյալ Թագավարության դատարաններում ապահարզանների ժամանակ։
Նախկին ամուսինների անունները չեն հրապարակում։ Հայտնի է, որ ռուս ձեռներեցը 61 տարեկան է, նա ծնունդով Կովկասից է, նավթի ու գազի նախկին առեւտրական։ Նրա նախկին կինը 41 տարեկան է, նա ծնունդով Արեւելյան Եվրոպայից է, ամուսնանալուց հետո տնային տնտեսուհի է եղել։
Լսումների ժամանակ դատավորը հայտնել է, որ զույգը ծանոթացել ու ամուսնացել է Մոսկվայում, իսկ հետո տեղափոխվել է Բրիտանիա, Սուրրեյ կոմսություն։
Դատավորի խոսքով նախկին կնոջը բաժին է հասել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած ակտիվների 41․5 տոկոսը։
Դատավճռով արգելված է հրապարակել ապահարզանի մասնակիցների անունները։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն