Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին
Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցած խուզարկության շրջանակում կենդանիների քնեցմանը, ինչի հետևանքով առյուծներից մեկը չէր արթնացել:
Լրագրողը նշեց՝ հանրությունը պահանջում է, որ քնից չարթնացած կենդանու մասով պատշաճ պատասխանատվություն լինի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կենդանիների հետ կապված՝ եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի: Ինչքան գիտեմ, քննություն է նշանակված»:
Նշենք, որ ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։
Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության՝ անկած առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Նաև նշվել էր, որ խոշոր կատվազգիների դեպքում ցանկացած միջամտություն արվում է քնեցման եղանակով, և եթե նույնիսկ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվեր ոչ արտակարգ իրավիճակում, միևնույն է, ռիսկերն անխուսափելի էին:
ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...