Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Արագածոտնի մարզում բացվել է «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրը Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները Գնաճը` քաղաքացու աչքերով Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումըՀիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածըԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԱրագածոտնի մարզում բացվել է «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրըԹրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՓարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. EuronewsՕգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջենՄենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահԷկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարներըԳնաճը` քաղաքացու աչքերովՍի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովինՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքըԶելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն ՄասկինԹայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվիԶինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձՄենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեքԱշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվելԲժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարանՄարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթողՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելՔննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է ՄոսկվաՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ամփոփում. Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանությունԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանըԿանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստը

Սահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին

Սահմանազատման հետ կապված՝ այն, ինչ տեղի է ունենում, հրապարակային կոմունիկացվում է, այսինքն՝ եթե պաշտոնական հաղորդագրություն չի եղել, նշանակում է՝ կարևոր նոր զարգացում չկա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է սահմանազատման գործընթացը:

«Ինչ վերաբերում է էքսկլավ-անկլավի թեմային, դրա մասին խոսել եմ, այդ թվում՝ նախընտրական շրջանում, և մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք:

Ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով, մեղմ ասած, շահագրգռություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էսքկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և ՀՀ-ի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների: Այսինքն՝ օրինակ, ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել: Ո՛չ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք: Ինչպիսին կլինեն լուծումները՝ դա արդեն քննարկման հարց է:

Ուզում եմ նաև ասել, որ մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործմամբ, չկիրառվի: Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,- ասաց նա:

Այս համատեքստում անդրադառնալով խնդիրների լուծմանը՝ Փաշինյանը նշեց, որ կա լուծման 2 տարբերակ: Առաջին տարբերակն այն է, որ տարածքն էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է: Մեկ այլ տարբերակ է այն, որ կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերում:

«Տարբերակներից մեկն այն է, որ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ «փռում ենք» և կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ: Դրա պրոցեդուրաներն էլ են նախատեսված: Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված կարգով պետք է թեմային անդրադառնանք»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանի դրամի վրա և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ է արձանագրված, ապա կարծիք հայտնեց, որ Հայաստանը ևս պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերի, որպեսզի Ալմա Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերվի:

«Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված է, Արծվաշենն առանձին նշված է ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույն էլ անձնագրերի մեջ է»,- ասաց նա: