Բիլ Քլինթոնը թրիլեր է գրելու ամերիկյան նախագահի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ միասին գրելու է իր առաջին վեպը, որի գլխավոր հերոսն է դառնալու ԱՄՆ նախագահը, հայտնում է Hollywood Reporter–ը։
Alfred A. Knopf եւ Hachette հրատարակչատների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ այդ վեպն իրենից ներկայացնում է «ինտրիգների, տագնապալի ակնկալինքների ու համաշխարհային մասշտաբի անդրկուլիսյան դրամայի ունիկալ համադրություն»։ Նշում են, որ վեպի սյուժեն ամբողջովին հեղինակների մտքի ստեղծածն է ու իրականության հետ ոչ մի կապ չունի։
«Սա պատմություն է ԱՄՆ նախագահի մասին, ես կներկայացնեմ այն ամենը, ինչ գիտեմ այդ աշխատանքի, Սպիտակ տան մասին, այն մասին, թե ինչպես է աշխատում Վաշինգտոնը, այս աշխատանքը մեծ բավականություն է պատճառում ինձ»,- ասվում է Քլինթոնի հայտարարության մեջ։
Փաթերսոնը, որը հայտնի է դետեկտիվ ու թրիլեր ժանրերում իր աշխատանքներով, այսպես է մեկնաբանել աշխատանքը․ «Ես պատմողն եմ, իսկ թեմային Քլինթոնի լավատեղյակության շնորհիվ մենք կկարողանանք իսկապես տպավորիչ պատմություն պատմել»։
Վեպը կոչվելու է «Նախագահն անհետացել է»։ Դրա հրատարակումը ծրագրված է 2018-ի հունիսին։
NEWS.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն