Լը Պենը իրեն ու Մակրոնին համեմատել է Դավիթի ու Գողիաթի հետ
«Ազգային ճակատ»-ից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը ընտրությունների երկրորդ փուլից առաջ իրեն ու իր մրցակից Էմանուել Մակրոնին համեմատել է Հին կտարականի պերսոնաժների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։ Հարցումների արդյունքներով, ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը կհաղթի Լը Պենին՝ 62 տոկոսը 38 տոկոսի դեմ հարաբերակցությամբ։Ընդ որում Մակրոնի վարկանիշն օրեցօր աճում է։
«Մենք ասես Դավիթն ու Գողիաթը լինենք։ Աստվածային անակնկալը հնարավոր է։ Բայց սա ծանրագույն քարոզարշավ էր, չի եղել ոչ մի միավորում, որը իմ դեմ հանդես չգար»,- ասել է Լը Պենը իտալական ll Corriere della Sera թերթին, պատասխանելով այն հարցին, արդյոք նա դեռ ակնկալում է հաղթանակ ընտրությունների երկրորդ փուլում։
Հարցազրույցում Լը Պենը նաեւ վիրավորական է արտահայտվել իր քաղաքական մրցակիցնեի, այդ թվում նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի մասին։ Երբ լրագրողը հարցրել է, թե նրա կարծիքով ինչու է Ֆիյոնը ժողովրդին կոչ անում քվեարկել Մակրոնի օգտին, խոսելով «Ազգային ճակատի» դաժանության ու անհանդուրժողականության մասին՝ Լը Պենը պատասխանել է․
«Քանի որ նրանք աղբ են։ Կներեք, բայց որեւէ այլ բառ ես չեմ կարող գտնել»։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն