Թրամփը կրոնական ազատությունների վերաբերյալ հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը կատարողական հրամանագիր է ստորագրել կրոնական ազատությունների վերաբերյալ,– հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է կրոնական կազմակերպություններին թույլ տալ աջակցել քաղաքական թեկնածուներին եւ զբաղվել քաղաքականության հետ այս կամ այն կերպ կապ ունեցող գործունեության այլ ձեւերով։ Այս կապակցությամբ նրա մրցակիցները փաստաթուղթն անվանում են «հակասական»։
Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, ընդգծել է, որ «տվյալ հրամանագիրը կպաշտպանի ԱՄՆ–ում խոսքի եւ կրոնական ազատությունը»։ Նրա խոսքերով՝ «ինքը թույլ չի տա հարկային գերատեսչությանը հետապնդել կրոնական կազմակերպություններին իրենց քաղաքական ելույթների համար»։
«Իմ ղեկավարման ընթացքում խոսքի ազատությունը այլեւս չի դադարեցվի տաճարների, սինագոգների եւ այլ կրոնական շենքերի աստիճաններին։ Կառավարությունը այլեւս երբեք չի հետապնդի կրոնական կառույցներին իրենց հայացքների համար»,– ասել է Թրամփը։
Նա նաեւ ընդգծել է, որ «ԱՄՆ–ն երբեք չի զբաղվի կրոնական խտրականությամբ»։ «Մենք երբեք թույլ չենք տա, որ հավատացյալները բռնության ենթարկվեն կամ հետապնդվեն»,– ասել է նախագահը։
Ընդ որում, Թրամփը ընդգծել է, որ «պաշտպանում են կրոնական ազատությունը բոլորի համար»։
Թրամփի ստորագրած հրամանագիրը ուժը կորցրած է համարում այսպես կոչված «Ջոնսոնի լրացումները»։ Այն մտցվել էր 1954 թվականին՝ սենատոր Լինդ Ջոնսոնի կողմից, ով հետագայում դարձավ ԱՄՆ նախագահ։ Ըստ դրա՝ եկեղեցիներն ու այլ կրոնական կառույցները զրկվում էին հարկային արտոնություններից այն դեպքում, եթե կողմ կամ դեմ ելույթներ ունենային այս կամ այն քաղաքական գործիչների վերաբերյալ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն