Զբոսաշրջիկների հոսքը Ռուսաստանից Թուրքիա նվազել է մոտ չորս անգամ
2016 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայից Ռուսաստան նվազել է 4.2 անգամ և կազմել է 866 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների միությունը (ՌՏՄ)։
2015 թվականին այս ցուցանիշը կազմել է 3,65 մլն. մարդ։
«Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ, արտասահմանյան տուրիստների հոսքը դեպի երկիր անցած տարի կրճատվել է 30%-ով՝ մինչեւ 25,3 մլն. մարդ։ Արտասահմանյան հյուրերի թվի նվազման հիմնական պատճառը երկրում անվտանգության խնդիրներն են»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Տուրիստական հոսքերի նվազման արդյունքում Թուրքիայի եկամուտը այս ոլորտից անկում է ապրել 29.7%-ով՝ 2015 թվի համեմատ։ 2016 թվականին Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը համալրել է երկրի բյուջեն $22.1մլրդ–ով։
«Թուրքիայում լիահույս են, որ ռուսական շուկայի ակտիվութան շնորհիվ, 2017թվականին զբոսաշրջային ոլորտը կվերականգնվի։ Ըստ տարբեր գնահատականների այս տարի Թուրքիայի ծովափերին սպասում են 3-3,5մլն. ռուսների», –նշեցին ՌՏՄ–ից։
Ավելի վաղ հաղորդել էին, որ կապված ռուբլու կուրսի կայունացման հետ ռուսաստանցիները սկսել են ավելի ակտվորեն հետաքրքրվել դեպի Եվրոպա ուղեւորություններով։
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից