Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնը դիմել է դատախազություն՝ օֆշորային հաշվի մասին լուրերի պատճառով
Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնից հայց ստանալն օֆշորային հաշվետեր լինելու մասին համացանցում կեղծ տեղեկատվության տարածումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը: Դատախազությունը հետաքննություն է սկսել ընտրությունների վրա ազդեցություն թողնելու նպատակով կեղծ լուրերի տարածման շուրջ կասկածանքների առնչությամբ:
Գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի Մակրոնը հայց է ներկայացրել դատարան օֆշորային հաշիվ ունենալու մեղադրանքների առնչությամբ, որոնց մասին նշել է իր մրցակից Մարին Լը Պենը չորեքշաբթի կայացած հեռուստաբանավեճի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անցած չորեքշաբթի կայացած վերջին հեռուստաբանավեճից կարճ ժամանակ առաջ համացանցում սկսվել է նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող Մակրոնի վարկաբեկման արշավ, որի շրջանակներում նա մեղադրվել է օֆշորային հաշիվ ունենալու և այդ մասին տեղեկությունները թաքցնելու համար: Դրանից հետո «Առաջ» շարժումը որոշում է կայացրել դիմել դատարան՝ մեղադրելով «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենին այդ կեղծ տեղեկատվության տարածման համար:
Ֆրանսիայում պաշտոնական քարոզարշավն ավարտվում է ուրբաթ կեսգիշերին: Երկրի քաղաքացիներն ընտրատեղամասեր են գնալու կիրակի օրը՝ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկու ամենաշատ ձայները հավաքած թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար:
«Ես երբեք հաշիվ չեմ ունեցել օֆշորում: Այս ամենի հետևում Լը Պենն է: Նա ինտերնետային բանակ ունի, որը մոբիլիզացվում է»,- ասել է Մակրոնը France Inter ռադիոյին: Նա հավելել է, որ Լը Պենը «կեղծ տեղեկատվություն և ստեր տարածող» դաշնակիցներ ունի, որոնք «որոշ դեպքերում կապված են ռուսական շահերի հետ»:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն