Էլիզաբեթ 2-րդի ամուսինն աշնան սկզբից կդադարի իրականացնել թագավորական պարտականությունները
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպն աշնանից կդադարի իրականացնել թագավորական պարտականությունները: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին:
Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ մինչ օգոստոս նա կշարունակի իրականացնել իր պարտականություններն ավելի վաղ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ինչպես անհատապես, այնպես էլ թագուհու հետ:
Հայտարարությունում նաև ասվում է, որ Ֆիլիպը չի ընդունի նոր հրավերներ, սակայն ժամանակ առ ժամանակ կայցելի որոշ հրապարակային միջոցառումների: Դուքսն ավելի քան 780 կազմակերպությունների հովանավոր, նախագահ կամ անդամ է: Նա առաջվա պես կապված կլինի այդ կազմակերպությունների հետ, սակայն այլևս ակտիվ դեր չի խաղա դրանց գործունեությունում:
Նշվում է, որ որոշումն անձամբ կայացրել է արքայազն Ֆիլիպը, իսկ թագուհին աջակցել է ամուսնու որոշմանը:
Հայտնի է, որ հունիսին Էդինբուրգի դուքսն 96 տարեկան կդառնա:
Էլիզաբեթ Երկրորդը կշարունակի իրականացնել պաշտոնական գործերի ամբողջական ծրագիրը թագավորական ընտանիքի մյուս անդամների աջակցությամբ:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն